Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Սրանց բերած խաղաղությունը չի տարբերվելու իրենց արած «հեղափոխությունից»

Սրանց բերած խաղաղությունը չի տարբերվելու իրենց արած «հեղափոխությունից»
14.11.2025 | 12:26

Երկար եմ խորհել՝ լռե՞լ, թե՞ կրկին բարձրաձայնել մի ցավոտ խնդրի մասին, որից փորձում են շեղել տարբեր թեմաներով։

Խնդիրը բարձաձայնելուց հետո քննչական կոմիտեն հայտարարեց, որ Սև լճի տարածքում կատարվածի մեղավորը նախկին ԳՇ պետ Ա․ Կ-ն է, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մի կողմ թողնենք այդ նախընտրական ցնդաբանությունները։ Խոսենք ստեղծված վիճակից, որն ունենալու է սոսկալի հետևանքներ։ Այս վիճակը հուշում է, որ թշնամին երբեք չի գնալու խաղաղության, եթե խաղաղության գնացող լիներ՝ թույլ կտար դարան(ներ)ից հանել մեր զորքը, ոչ թե կասի բերեք X քանակի մարդիկ ու այդքան էլ տարեք։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը։

Երբ Փաշինյանն Ալիևի որևէ պահանջից հրաժարվի՝ Ադրբեջանը կփորձի գերեվարել մեր դիրքապահներին (Աստված հեռու պահի)։

Մի խոսքով, սրանց բերած խաղաղությունը չի տարբերվելու իրենց արած «հեղափոխությունից»։

Լրացում

Չնայած, որ վերջին տասնամյակում թշնամու դիպուկահարներն ակտիվ աշխատում էին, սակայն նրանց չէր հաջողվում Արցախի արևելյան ուղղությամբ որևէ զինվորականի վնաս պատճառել; Դա պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ Levon Engibaryan-ի (մականունը՝ Կյաժ) շուրջօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր։ Նա երկու տասնամյակ ծառայեց ԶՈՒ-ում և հեռացավ նույնիսկ առանց թոշակ ձևակերպելու։

Տարեք այդ մարդուն, թող ցույց տա, թե ոնց կարելի է դիրքավորվել և որտեղ։

Սերգեյ ԱՄԻՐՅԱՆ

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ